Գլխավոր Ավելին

Հայտնի նյարդավիրաբույժները՝ «Միքայելյանում»

Ապրիլի 29-ին և 30-ին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց կայցելեն ՌԴ-ում հայտնի նյարդավիրաբույժներ՝ բ․գ․թ․, ալգոլոգ Էմիլ Իսագուլյանը (ՌԴ Նեյրոմոդուլացիայի ազգային ասոցիացիայի նախագահ) և Արսեն Մովսիսյանը (Ա.Ա. Վիշնևսկու անվան բարձր տեխնոլոգիաների ազգային բժշկական կենտրոն)։ Նրանց մասնակցությամբ կանցկացվեն խորհրդատվություններ և կոնսիլումներ։ Խորհրդատվությունների շրջանակում կընդունվեն պացիենտներ հետևյալ խնդիրներով՝

• ողնաշարի հիվանդություններ

• քրոնիկ ցավային համախտանիշներ

• կոնքի օրգանների նեյրոգեն խանգարումներ

 Գրանցման համար կարող եք դիմել «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբույժ Գուրգեն Գյուլիշանյանին (+374 99 274080)։

Խնդրում ենք ձեզ հետ ունենալ վերջին հետազոտությունների արդյունքները՝ ԿՏ, ՄՌՏ, դենսիտոմետրիա, ԿՈՒԴԻ։

Ապրիլի 30-ին , ժամը 15․00-ին, հիվանդանոցի մեծ դահլիճում կանցկացվի գիտական լսում՝ «Ինտերվենցիայից դեպի նեյրոմոդուլացիա․ բարձր տեխնոլոգիաներ նեյրովիրաբուժության մեջ» խորագրով։

Քննարկման թեմաներն են՝

• քրոնիկ ցավային համախտանիշներ

• հարակից նեյրոգեն խանգարումներ

• ողնաշարի հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներ

Էմիլ Իսագուլյանը հանդես կգա «Էպիդուրալ և սակրալ նեյրոմոդուլացիա» թեմայով զեկուցմամբ, իսկ Արսեն Մովսիսյանը՝ «Ցավային համախտանիշը սպինալ նեյրովիրաբուժության տեսանկյունից» թեմայով։ Գիտական լսման թիրախային լսարանն են՝ նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, ուրոլոգներ, պրոկտոլոգներ, էնդոկրինոլոգներ և այլ մասնագետներ։

Համալսարանական հիվանդանոցը կարևորում է գիտական լսումներին հրավիրյալ մասնագետների մասնակցությունը՝ կլինիկական փորձի փոխանակման, բարդ դեպքերի քննարկման և ժամանակակից բուժման մեթոդների ներկայացման նպատակով։

×
facebook sharing button facebook